Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ՝ Ալափարս-Բջնի-Քարաշամբ:

 

img_5451

Փետրվարի 20 -ին «Սեբաստացիներ»պատանեկան երգչախմբով մասնակցել ենք  «Սեբաստացիներ» ուսուցչական  երգչախմբի մշակութային-հայրենագիտական ճամփորդությանը:Կոտայքի մարզ՝ Ալափարս-Բջնի-Քարաշամբ:Ալափարսի սուրբ Վարդան, Բջնիի սուրբ Աստվածածին եկեղեցիներ:

ֆոտոշարքը՝ Մարինա Մկրտչյանի

 

Ճամփորդություն դեպի Վրաստան «Շեքվեթելի»

 

635441371-1 (1)

Ինձ համար սպասված մի ճանապարհորդություն էր, իմ սիրելի և հարազատ մարդկանց հետ, որոնցից մի մասին ես չէի ճանաչում սակայն ինչպես ասում են ճանապարհը մարդուն ճանաչելու մի տարբերակ է:

Հիմա նայելով ետ ես հասկանում եմ, թե ինչքան թանկ  պահեր եմ անցկացրել գուցե այդ պահին ես չեմ հասկացել, բայց հիմա ասում եմ երանի….

Այս ճամփորդության մեջ ինձ համար շատ իրադարձություններ  կային, որոնք առաջին անգամ էին իմ կյանքում:

Պետք է նշեմ, որ բավականին երկար ճանապարհ ենք գնացել:

Մի փոքր պատմեմ թե ինչպես անցավ առաջին օրը, մեզ դիմավորեցին մեր վրաց ընկերները այնուհետև մեզ ծանոթացրեցին տեղին, հետո մենք ընտրեցինք մեզ սենյակ, որտեղ պետք է մնայինք, ճամպրուկները արագ դնելուն պես հագանք մեր  լողազգեստները և գնացինք ծով:

Հիանալի էր  ծովի ալիքները, ավազը, արևը:

Մի քանի օր առաջ մեր Հայկի ծնունդն էր, մենք միչև Վրաստան գալը արդեն որոշել էինք, որ Հայկի ծնունդը պետք է այնտեղ նշենք և այդպես էլ եղավ : Երեկոյան ծովի ափին մենք խարույկ վառեցինք և շնորհավորեցինք՝ անմոռանալի օր էր:

Ամեն առավոտ համակարգված արթնանում էինք, նախաճաշում  և արդեն նախագծված էր, թե հետո ինչ պետք է անենք:

Հաջորդ օրը մենք խմբով գնացինք «Դիսնեյ լենդ», որտեղ երեկոյան ժամին շատ գեղիցիկ տեսարան էր բացվում դեպի ծով. Ետ վերդառնալուն պես անձրև սկսվեց, բայց մենք չհուսահատվեցինք և  արագ քայլելով, ճանապարհին երգելով հասանք մեր ճամբար:

Այնուհետև մյուս օրը այցելեցինք Բաթումի թիվ 2 արվեստի դպրոց, որտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին, մենք սկսեցինք պատրաստվել համերգին, բավականին սովորողներ էին հավաքվել դահլիճում:

Մեր խմբերը շատ լավ ելույթ ունեցան, մի մասը շատ էր ցանկանում անհատական երգել և երգեցին, համերգից հետո մեզ դպրոցին  ծանոթացրեցին, իրենց աշխատանքներին որոնք սովորողներն էին պատրաստում:

Այնուհետե մենք գնացինք տեսնելու տեսարժան վայրեր, այգում ման եկանք, որից  հետո գնացինք Սարփի. որտեղ ծովի ջուրը ըստ տեղացիների պնդմամբ  ամենա մաքուրն էր ամբողջ սև ծովում, այնտեղ ափը ամբողջությամբ քար էր :

Եվ ահա մի փոքր պատմեմ մեր արկածներից, որը տեղի ունեցավ Թբիլիսիում:

Ավտոբուսից իջնելուն պես մենք բաժանվեցինք խմբերի և նստեցինք ճոպանուղի անկեղծ ասած ես առաջին անգամ էի նստում մի փոքր վախ կար իմ մեջ, բայց ես այդ վախը հաղթահարեցի, ճոպանուղում ամեն ինչ հրաշալի էր վերևից շատ գեղեցիկ էր քաղաքը, երբ իջանք ճոպանուղուց պետք է գնայինք ամրոց սակայն ճանապարհը շփոթել էինք և ընդհանրապես այլ ուղղությամբ էինք գնում ճանապարհի կեսից արդեն հասկացանք, որ սխալ ենք գնում այդ ընթացքում պատմություններ հիշելով շփոթված քայլում էինք առաջ, հանդիպեցինք երիտասարդների և հարցրեցինք թե, որ ճանապարհով պետք է գնանք ամրոց իրենք էլ չգիտեին հետո հանդիպեցինք այնտեղ բնակվող հայերի, որոնք մեզ շատ օգնեցին ուրախալի էր, բացատրեցին ճանապարհը և մենք ի վերջո հասանք տեղ բայց արդեն ուշ ժամ էր և ամրոցը փակ էր:

Հետո մենք որոշեցիքն գնալ Ռուսթավելի փողոց և այնտեղ երեխաները նստեցին երգեցին հիանալի օր անցկացրեցինք Թբիլիսիիում:

Հայաստան գալու ճանապարհին մենք Ապարանի եկեղեցու բակում երգեցինք և վերադարձանք Երևան:

Ինձ համար լավագույն ճամփորդություններից մեկն էր, որը ես երբեք չեմ մոռանա:

Գուցե շատ մանրուքներ ես չկարողացա վերհիշել…

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այդ հինգ  օրերի ընթացքում իմ կողքին էին, և իհարկե շնորհակալ եմ կրթահամալիրին, որ նման հնարավորություն է ընձեռում մեզ ճանապարհորդելու, ճանաչելու գնահատելու և ինչու ոչ սովորելու:

Advertisements
Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: