Անդամներ

13417439_1617114325270262_9188053060654415784_nՈղջյուն ես Աստղն եմ Կիրակոսյան. 2015 թվականին սեպտեմբեր ամսից եկա«Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ:Անցան օրեր ես արդեն օտար չէի: Ընտելացա միանգամից: Շաբաթական երկու անգամ բացահայտում էի երգչախմբի անդամներին, ինչու և ոչ բացահայտեցի ինքս ինձ՝ կարողություններս, ունակություններս և այլն: Հարազատ ենք արդեն: Ուրախությունը, ծիծաղը երբեք չի լքում մեր պարապմունքների սենյակները: Եթե ճամփորդում ենք, ապա ավտոբուսում ամենատխուր մարդը վարորդն է: Ճանապարհին մեկը մի բառ ասեց չէ, կսկսեն մի մարդու պես այդ բառով ինչ-որ երգ երգել ամբողջ ճանապարհի ընդացքում:

Հետաքրքիր խումբ ենք: Ամեն մեկս մի գույն, բայց միասին մենք մի ուրիշ, անբացատրելի գույն ենք: Միշտ միասնական ու մի ընտանիք՝ տան ավագ Լուիզա Քեշիշյան՜:

 

Աստղ Կիրակոսյան

 

 

 

 

 

13319803_221242648261811_3777220032992004810_nԲարև. Ես Սողոմոնյան Անահիտն եմ: Երգչախմբում նորեկ եմ: Երգչախումբ եմ եկել ընկերուհուս՝ Աստղ Կիրակոսյանի խորհրդով:Երգչախմբում երգում եմ արդեն մեկ շաբաթ, բայց հաճելիորեն զարմացած եմ կարծես ընտանիքի պես խումբ լինի: Ինձ շատ լավ ընդունեցին, նույնիսկ չէի սպասում նման ջերմ վերաբերմունք: Ամենից շատ ինձ դուր եկավ մեր խմբավարը՝ Լուիզա Քեշիշյանը: Երբ թերանում էի կարծես նա ինձնից շատ էր պահանջում, որ ինձ մոտ ինչ-որ բան ստացվի: Ամեն մանրուքը պարզաբանեց: Նաև երգչախմբում ընդգրկվելուց հետո ցանկություն առաջացավ տեղափոխվել ավագ դպրոց կրթահամալիր: Հիացած եմ ուղղակի և ժամերն եմ հաշվում թե երբ եմ կրկին գնալու պարապմունքի:

 

Անահիտ Սողոմոնյան

 

 

 

 

943810_2010265375864677_5414476329422523129_nԲարև. Ես Էրիկ Ոսկանյանն եմ: Նորեկ եմ երգչախմբում, բայց ինձ այնպես են վերաբերվում կարծես հարազատներ լինենք: Բոլորը միմյանց հետ ջերմ են: Երգում ենք, մեկ-մեկ կատակում, ծիծաղում, մեկս մյուսի խնդիրները քննարկում ու լուծում: Նաև ինձ շատ դուր եկան երգչախմբի երգերը: Երգչախմբին վաղուց էի ծանոթ և վաղուց ցանկություն ունեի երգչախմբում ընդգրկվելու: Նաև ինձ շատ դուր եկավ մեր խմբավարը և բոլոր երգչախմբի անդամները: Անհամբեր սպասում եմ մեր մյուս պարապմունքներին և համերգներին:

 

Էրիկ Ոսկանյան

 

 

 

 

13178623_551514075027645_5292234122892830637_nՈղջույն ես Նունե Բադալյանն եմ: Նորեկ եմ երգչախմբում, բայց ինձ նորեկ չեմ զգում: Կուզենայի օրվա մեծ մասը անցկացնել երգչախմբում: Հիացած եմ: Բոլորը տաղանդավոր մարդիկ են, բոլորը բարի և ջերմ են միմյանց հետ: Մթնոլորտը այնքան երաժշտական է: Մի տեղ է որտեղ որակյալ երաժշտության պակաս չի զգացվում: Հետաքրքիր է անցնում ժամանակը: Անհամբեր սպասում եմ պարապմունքների և հետո չեմ ուզում պարապմունքից տուն գնալ: Հիացած եմ և՛ մեր երգչախմբի խմբավարով, և՛ անդամներով:

 

Նունե Բադալյան

 

 

 

 

 

13178533_1734774110100298_3924704853436099505_nԲարև. Ես Արփի Չոբանյանն եմ: Նորեկ լինելով հանդերձ  կամաց-կամաց զգում եմ թե ինչպես է ձայնս զարգանում, ինչի համար աչափ շնորհակալ եմ խմբավար՝ Լուիզա Քեշիշյանին: Անդամներից ոմանց հետ ծանոթ էի, ոմանց հետ էլ նոր ծանոթացա: Միասին մտերիմ ընկերներ ենք արդեն, ինչ մեր պարապմունքը ու դասը դարձնում են ավելի հաճելի ու օգտակար: Նաև ինձ շատ դուր եկավ մեր երգչախմբի նվագակցող՝ Լիլիթ Առաքելյանը այն պատճառով, որ մինչև հիմա ապշած եմ թե ոնց է այդպես արագ-արագ նվագում: Երաժշտության պակաս չկա մեր սենյակներում: Նոր խմբերգեր ենք ընտրում և սովորում: Շնորհակալ եմ ինձ օգնելու և ուղղակի լավ պահեր պարգևելու համար:

 

Արփի Չոբանյան

 

 

 

 

12655952_1662045040718649_485127236_oՈղջույն, ես Աննա Մաթևոսյանն եմ: Երգչախմբում հայտնվել եմ իմ ընկերուհու՝ Սոնայի շնորհիվ: Երաժշտությունն ինձ համար առանձնահատուկ դեր ունի, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ չափի երաժշտական տվյալներ չունեմ, որպեսզի զբաղվեմ դրանով, այդ պատճառով առանց Սոնայի չէր լինի իմ կյանքի այս յուրօրինակ ընթացքը: Եվ չնայած այդ պակասին՝ ես արդեն 1 տարի է երգչախմբի անդամ եմ, իսկ այդ պակասը լրացնում եմ ընկեր Լուիզայի և իմ ընկերների օգնությամբ, ովքեր հավատում են ինձ ու օգնում ավելի ինքնավստահ լինել:

 

Աննա Մաթեվոսյան

 

 

 

 

12552873_434103090120168_2182087046417718899_nՈղջույն, ես Արփին եմ, ավագ-դպրոց վարժարանի սովորող: Պատանեկան երգչախումբ հաճախել եմ կրթահամալիր տեղափոխվելուց մի քանի ամիս հետո, երաժշտական կրթություն ունեմ մանկուց: Պատանեկան երգչախմբի ամենամեծ հաջողությունը, որ ունենք դա մեզ հարազատ դարձած մթնոլորտն է: Սիրում եմ մեր պատրաստվելը համերգներին, միշտ շատ ուրախ են անցնում մեր փորձերը: Կրթահամալիրն ավարտելուց հետո երգչախումբը նույնպես կմնա իմ հիշողություններում, որպես դրական մի կետ:

 

Արփի Սիմոնյան

 

 

 

 

12650206_1690857051184551_58283286_nՈղջույն, ես Ռեբեկան եմ:  Այս տարվա սկզբից սկսեցի հաճախել մեր դպրոցի պատանեկան երգչախումբ : Երգչախմբի մասին իմացել եմ ընկերուհուցս: Սկզբում շատ մեծ էր ցանկությունս, բայց ամաչում էի ուրիշների մոտ երգել ու կարելի է ասել, որ ինձ այնտեղ քաշ տալով են տարել, որի համար շատ շնորհակալ եմ, որովհետև երգչախումբ գալով և դառնալով նրա անդամ, ես շատ լավ ընկերներ ձեռք բերեցի և կամաց- կամաց սկսեցի չամաչել:Նաև ասեմ, որ շատ եմ սիրում երգչախումբն ու անհամբեր սպասում եմ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, որ նորից տեսնեմ իմ սիրելի ընկեր Լուիզային և ընկերներիս: Մեր դասերն անցնում են շատ ուրախ, ավելի շատ ծիծաղում ենք, քան երգում, կարծես մի մեծ ընտանիք լինենք :

 

Ռեբեկա Խաչիկյան

 

 

 

 

11053419_781209421966378_3820265734550905734_nՈղջույն, ես Դավիթ Խալաթյանն  եմ։ «Սեբաստացիներ պատանեկան» երգչախումբ եկել եմ, այն ձևավորվելուց մի քանի շաբաթ անց։Ասեմ, որ երգել այդքան էլ չեմ սիրել,բայց երգչախումբ, գալուց որոշ ժամանակ անց սկսեցի սիրել, սկզբնական շրջանում հիմնականում գալիս էի, քանի որ մթնոլորտը, անձնակազմը շատ էի հավանել։Անկեղծ ասած շատ եմ ջղայնացրել ընկեր Լուիզային (ճիշտ է նա ցույց չի տվել երբևիցե), քանի որ մի շրջան կար, որ չէի ուզում երգել անվերջ կրկնելով, որ չեմ կարող։Դե լավ այդ շրջանը, որի մասին խոսեցի արդեն անցել է, իսկ հիմա հասկանում եմ, որ իրականում երգչախումբը շատ բան է տվել ինձ, ճիշտ է այս պահին հաճախ չեմ այցելում փորձերին, քանի որ պատրաստվում եմ ավարտական քննություններին։Սիրում եմ իմ երգչախումբը:

 

Դավիթ Խալաթյան

 

 

 

 

12575810_1635395813390301_1393151825_nՈղջույն սիրելի ընթերցող։ Ես Լուսինե Ալեքսանյանն եմ, սովորում եմ կրթահամալիրի ավագ դպրոցում։ Սիրում եմ երգել, բայց ցավոք չունեմ ձայն, որպեսզի հանգիստ և առանց կաշկանդվելու երգեմ։ 2015թ-ի ուսումնական տարվա սկիզբն էր երբ սկսեցի այցեցլել «Սեբաստացիներ պատանեկան» երգչախումբը։ Այցելում էի և այցելում եմ մեծ սիրով։ Ինչքան էլ չսիրես երգել, միևմույն է երգչախմբի մթնոլորտը այնպիսին է, որ մեծ, շատ մեծ սիրով ուզում ես գնալ։ Երգչախմբի շնորհիվ ձայնս սկսեց բացվել և ահա հիմա թեթևացել է այն կաշկանդվածությունը, որը ես զգում էի առաջ։

 

 Լուսինե Ալեքսանյան

 

 

 

 

 

     12507503_919430021488281_1596907870062912574_nՎաղուց է ինձ հետաքրքրել մեր դպրոցի պատանեկան երգչախումբը, միշտ չեմ կարողացել գնալ, որովհետև պատանի չէի: Հազիվ այս տարի ինձ բախտ վիճակվեց դառնալ պատանի և ընդունվել պատանեկան երգչախումբ: Ինձ շատ է դուր գալիս մեր երգչախումբը: Տարվա մեջ  տարբեր համերգներ ենք ունենում: Այս տարի առաջին անգամ՝ հունվարի 20-ին կրկին հանդիպեցինք, փորձեցինք սովորել Կոմիտասի շատ գեղեցիկ երգերից մեկը՝«Հով արեք սարեր ջան»երգը: Երկու ժամ անց կարծես երգը յուրացրեցինք: Դժվար երգ սովորելը ու երգելը այդքան էլ դժվար չէ, եթե ունես Լուիզա Քեշիշյանի պես խմբավար:


Մերի Մարկոսյան

 

 

 

 

11010582_428039470714264_318499173437424031_nԲարև ձեզ, ես Սոնա Կիրակոսյանն եմ: Սովորում եմ Ավագ դպրոց-վարժարանի 11-2 դասարանում: Ինձ երբեք չէի պատկերացրել երգչախմբում երգելիս: 2014ի տարեսկզբից սկսեցի հաճախել «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ ընկեր Մերիի խորհրդով: Շատ ժամանակ չպահանջվեց, որ ընտելանամ, քանի որ երգչախմբի անդամների մեծամասնությանը վաղուց էի ճանաչում: Անչափ սիրեցի ընկեր Լուիզային, իր շնորհիվ մենք օր օրի ավելի լավ ենք երգում:


Սոնա Կիրակոսյան

 

 

 

 

Բարև.11219615_922021871212900_8253220037902980715_nԵս Էրիկն եմ Բաբաջանյան: «Սեբաստացիներ»պատանեկան երգչախումբ եկել եմ 2015 թվականի սեպտեմբեր ամսից: Երգչախմբում շուտ հարմարվեցի և շատ համերգների մասնակցեցի: Հետաքրքիր էր մասնակցել համերգների, բայց առաջին հերթին հետաքրքիր էր ճանապարհները դեպի համերգներ, թե՛ ուղիղ իմաստով, թե՛ փոխաբերական: Միասնական խումբ, որը լիովին կարող եմ անվանել ընտանիք:


Էրիկ Բաբաջանյան

 

 

 

 

ss=”_4tdv”>

12039492_1718787031691197_4939510720782245911_nԵս փոքրուց կապված եմ երաժշտությանը: Նվագում եմ, շատ եմ սիրում ունկնդրել և նաև ձայնային տվյալներ ունեմ: 2015 թ. ձմռանը երաժշտության ուսուցչուհին հայտնեց լսումների մասին: Առանց վարանելու միացա երգչախմբին: Ձայնս բավականին բացվել է, հաջողություններ եմ գրանցում: Բացի դրանից շատ սիրեցի մեր կազմը:

 


Անահիտ Հայրապետյան

 

 

 

 

IMG_8415Ողջույն, ցանկանում եմ պատմել իմ՝«Սեբաստացիներ» պատանեկան երգչախմբի մասին։ Ինչու ի՞մ, որովհետև այս 3 տարիների ընթացքում, մեր երգչախմբում ձևավորվել է ընտանեկան միջավայր։ Մենք բոլորս մեկ ընտանիքի նման մեծ հաճույքով ու բավականությամբ ենք ներկա լինում երգչախմբի փորձերին։ Այս 3 տարիների ընթացքում, երգչախումբը ինձ տվել է բավական մեծ գիտելիքներ՝ երաժշտական լավ ճաշակ, երաժշտական լավ բազա,ճիշտ կատարողական արվեստի տիրապետում, և գրագետ երաժշտական մտածողություն։ Նաև երգչախմբից ես ստացել եմ ամենակարևորը՝ ընկերներ։ Ես սիրում եմ մեր երգչախումբը, քանզի վստահ եմ, որ այն տարբերվում է մյուս բոլոր երգչախմբերից՝ իր ուրախ ու անկաշկանդ մթնոլորտով, և նրանով, որ մեզ մոտ երգացանկը որոշվում է բոլորի կարծիքները հաշվի առնելով։ Դա ստիպում է էլ ավելի հաճույքով ու սիրով երգել։Երաժշտական գիտելիքների առումով, ես երգչախմբի ամեն փորձի ընթացքում ինձ համար գրանցում եմ մեծ աճ։Ես շարունակելու եմ երգել «Սեբաստացիներ» պատանեկան երգչախմբում։ Վստահ եմ, որ մենք շուտով ավելի ու ավելի կզարմացնենք բոլոր երաժշտասերներին։

 

Սուրեն Պողոսյան

 

 

 

 

Երգը միշտ եղել է կա ու կլինի իմ ազատ ժամանակի ամենալավ ընկերը: Չգիտեմ մոտս ինչքանով է ստացվում լավ երգել, բայց ես միշտ սիրել ու ամեն ինչ արել եմ, որ լավ երգեմ: Ձայնային տվյալները լավացնելու համար
չկա ավելի լավ միջոց, քան երգչախմբում երգելը:Այն հնարավորություն է տալիս մշակել ձայնը, լվացնել ձայնային լսողությունը և ազատ երգել, որովհետև վրիպումներդ ընդհանուր երգի մեջ չեն զգացվում: Այս տարի առաջին անգամ կրթահամալիրում ստեղծվեց սովորողների երգչախումբը, ես առաջիններից էի, որ որոշեցի անդամագրվել երգչախմբին, ու այսօր շատ ուրախ եմ, որ շաբաթվա մեջ մի քանի ժամ անցկացնում եմ երգչախմբում: Դրանք իմ օրվա ամենապայծառ ժամերն են, որոնց ժամանակ ես կարողանում եմ արտահայտել իմ «ամենամեծ» տաղանդները: Ամեն անգամ երգչախմբի փորձին ես մի նոր բան եմ սովորում, ու ամեն դաս իր բնույթով յուրահատուկ է: Ես սիրով եմ հաճախում երգչախումբ, ու անհամբեր սպասում եմ մեր մեծ ձեռքբերումներին…

 

Մերի Թելունց

 

 

 

 

Երաժշտություն․ կասեմ, որ այս վերնագրով առաջին անգամ եմ գրում։ Չեմ կարող չգրել,որովհետև արդեն անդամ եմ մի երգչամբի, որն ինձ շատ է օգնում, ու ամեն անգամ հավատացնում, որ ես էլ կարող եմ երգել։Ասում ենդեռահասների հետ պետք է շփվես՝ նրանց հասկանալով, և հաստատում եմ, որ ունեմ մի ուսւցչուհի, ով երբեք չի ասոում՝«դու չես կարողանում»։Խումբ, որտեղ բոլորը կարողանում են։ Հետաքրքիր է չէ՞։ Երգչախմբի անդամներ, բոլորդ մտածեք մի պահ, նկատե՞լ եք այնպիսի րոպե կամ վայրկյան, երբ ընկեր Լուիզան մեզ ասի«դու չես կարողանում երգել, դու ընդունակ չես»։Երևի կզարմանաք, որ այս ամիսների ընթացքում միայն դա է ավելի շատ տպավորվել մեջս․․․Կարող եք ինձ ամոթանք տալ, բայց չեմ հիշում, թե երբ է բացվել մեր երգչախումբը, բայց համոզված կարող եմ ասել, որ փակում չի լինի։Երբ սկսեցինք կրթահամալիրի մարմարյա սրահում երգել, առաջին երգը եղավ«hallelujah»երգը, երկրորդը՝«Gloria»երգը, որը կատարեցինք հունվարի 13-ին, բայց ցավոք չկայի այդ օրը։Անընդհատ ավելանում են երգչամբի երեխաները, և կամաց-կամաց դառնում ենք մեծ ու ամուր երգչախումբ, որ ոչնչից չի վհատվում։Ամեն ինչ իր ժամանակին է լինում, և հաստատ գիտեմ, որ կրթահամալիրի մարմարյա սրահից կտեղափովենք մեծ բեմեր․․․

 

 

 Սոնա Գրիգորյան

 

 

 

 

10151891_1385293991747561_904571664_nԳիտեք, երգը այնպիսի բան է, որ եթե հաճույքով չերգես ու հոգիտ չդնես երգի մեջ, չի երգվի։ Բացման առաջին իսկ դասից եկել եմ։ Կասկածում էի, մտածում էի հետաքրքիր չի լինի և ես հաճույքով չեմ երգի։ Սակայն առաջին իսկ դասից հետո ես շատ ոգևորված էի և ուրախ։Արդեն անցել է 4 ամիս և ես նույն ոգևորությամբ եմ մտնում դասի։ Մենք շատ երազանքներ ունենք։ Մենք արագ ենք առաջ գնում և այժմ, երազանքները նպատակներ են դարձել։ Մինչև այստեղ գալը, ես մեծ կապ եմ ունեցել երաժշտության, առավել ևս երգչախմբի հետ, բայց այսքան մեծ հաճույքով ու տարվածությամբ երբեք չեմ երգել։ Անունս Կարինե է։ Մնացածը կարևորր չի, քանի որ խոսքը հիմա մեր սիրելի երգչախմբի մասին է, այլ ոչ թե իմ։ Ես շատ նոր ընկերներ ձեռք բերեցի և հուսով եմ, չեմ կորցնի։ Մեզ մի հրաշալի բան է կապում՝ երաժշտությունը։ Շատ շնորհակալ եմ ընկեր Լուիզաին, շատ բան է անում մեզ համար։ Դիմանում է մեր «ջրիկությանը» և սիրում է մեզ։ Ես նույնպես հարգում ու ամենակարևորը շատ սիրում եմ նրան։ Մեր բոլոր արժանիքները նրա աշխատանքի արդյուն են։ Մի խոսքով՝ սիրում եմ մեր երգչախումբը և ուզում եմ հասնենք ամեն ինչի միասին։

 

Կարինե Գեվորգյան

 

 

 

 

 

Բարև։ Ինձ թվում է սկզբի համար ծանոթանանք։ Անունս Սյուզի է։ 15 տարեկան եմ։ Sportsman եմ (վոլեյբոլիստուհի)։ Մի քանի ամիս առաջ ասում էի, որ այն իմ կյանքն է։ Բայց հիմա նույնը կարող եմ ասել երգի մասին, որը փաստորեն սպորտից ավելի առաջ անցավ ու գրավեց առաջին տեղը։Երբ այդ հորիզոնականները խառնվեցին իրար, մեր դպրոցում բացվեց նաև սովորողների երգչախումբ։ Հենց սկզբից էի որոշել հաճախել, բայց որոշ ժամանակով հավեսս կորավ ու էդպես հետ կանգնեցի որոշումիցս։ Նոր տարին դիմավորելու հետ մեկտեղ, խելքս գլուխս հավաքեցի ու հավեսս հետ եկավ (շատ ուրախ եմ դրա համար ): Վերջապես ընդունվեցի երգչախումբ։ Գիտեի, որ մասսան լավն է ու ինձ ազատ եմ զգալու։ Մի դասից հետո արդեն ինձ լիարժեք երգչախմբի անդամ եմ զգում։ Մի խոսքով ուրախ եմ, որ կարողացա վերջապես որոշում կայացնել ու ընդգրկվել երգչախմբի սովորողների կազմի մեջ։ Հուսով եմ էնտեղ երկար կմնամ ու նոր ընկերներիս հետ հրաշալի պահեր կապրեմ։

 

Սյուզի Թադեվոսյան

 

 

 

 

10365850_1410375732580029_7959027936432498227_nՈղջույն ես Աստղիկն եմ ,10 –րդ. դասրան: Սիրում եմ երգել և  լսել երժշտություն, այդ իսկ պատաճառով ընդգրկված եմ ավագ դպրոցի երգչախմբում:Հետաքրքիր օրեր եմ ունենում երգչախմբում: Սովորում եմ նոր երգեր, ձայնավարժություններ…..: Երգչախմբում ձեռք եմ բերել նոր ընկերներ, որոնք արդեն հարազատ մարդիկ են ինձ համար: Շատ ուրախ եմ, որ իմ ուսուցչուհին ընկեր Լուիզան է: Մի հրաշք անձ, ումից՝ երգելուց բացի, նաև այլ բաներ եմ սովորել:

 

Աստղիկ Գալշոյան

 

 

 

 

10247446_1391455737805472_1102282081912736224_nԱռաջին տարին է , ինչ սովորոում եմ Մխիթար Սեբաստացի
Կրթահամալիրում, բայց արդեն հասցրել եմ ծանոթանալ շատ լավ մարդկանց հետ:Այս անգամ կառանձնացնեմ  աշակերտական երգչախմբին:Երբ ընկեր Լիլիթը մեզ տեղեկացրեց, որ կա երգչախումբ, չէի պատկերացնում թե ինչպիսին այն կլինի: Ղեկավարին էլ չգիտեի: Բայցերբ առաջին փորձին եկա, ծանոթացա Ընկեր Լուիզայի հետ՝մեր երգչախմբի ղեկավարի, հասկացա, որ չեմ սխալվել՝ գալով այստեղ: Ես կատարեցի ձայնավարժություն և նա ինձ ասաց , որ իմ ձայնը համապատասխանում է սոպրանոյին: Եվ այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց…Ուրախ եմ որ ես էլ եմ այս երգչախմբի անդամ: Արդեն հասցրել ենք մի քանի անգամ երգել մարմարյա սրահում և արժանացել ենք ուսուցիչների և աշակերտնրի հավանությանը: Ես չէի էլ կասկածում, որ հենց առաջին իսկ ելույթից հետո, մեր երգեցողությունը պիտի դուր գար լսարանին, չէ որ մենք երգում ենք երկձայն, քառաձայն, և ստեղծում ենք գեղեցիկ համադրություն:Շատ չեմ ուզում մանրամասն պատմել երգչախմբի գործունեության մասին: Եկեք տեսեք , և համոզվեք իմ վերը նշված խոսքերում: Ուրախ մթնոլորտ, ընկերական միջավայր… եկողը հաստատ չի զղջա:

 

Կարինե Կիրակոսյան

 

 

 

 

7550_370315033108310_1278422686_nԵս Նինա Հովհաննիսյան եմ,սովորում եմ 10-րդ դասարանում: Երգել սիրում եմ շատ, երգում եմ ամենուր, հենց լսեցի,որ ստեղծվելու է հատուկ սովորողների համար երգչախումբ, միանգամից որոշեցի գնալ այնտեղ: Հենց առաջի դասից ինձ շատ դուր եկավ ընկեր Լուիզան,ով շատ հաճելի,բարի, դրա հետ մեկտեղ պահանջկոտ,աշխատասեր մարդ է:Մեր դասերը նրա հետ անցնում են շատ ուրախ,հետաքրքիր,նաև ինձ շատ են դուր գալիս մեր երգչախմբի բոլոր անդամները: Մենք արդեն սովորել ենք շատ երգեր,նաև մի քանի անգամ երգել մարմարյա սրահում: Հանդիսատեսը շատ էր հավանել մեր կատարումը:Երգչախումբը համալրվել է նոր մարդկանցով,և համոզված եմ, որ նոր մարդիկ կավելանան նույնպես: Եթե սիրում ես երգել,ուզում ես ունենալ ուրախ տրամադրություն,անցկացնել հաճելի ժամանակ,զբաղվել քո սիրած գործով,չես ուզում անցկացնել զուր ժամանակդ տանը, ինչի՞ն ես սպասում անդամագրվիր մեր երգչախմբին,վստահ եմ չես զղջա:

 

Նինա Հովհաննիսյան

 

 

 

 

1743660_604133229671563_1778828474_nԵս «Ավագ-դպրոց վարժարանի» երգչախմբի անդամ եմ դրա ստեղծման առաջին իսկ օրվանից: Վաղուց էի ցանկանում անդամագրվել և առաջիններից էի, ով արձագանքեց խմբավարի հայտարարությանը:Երգչախմբի առաջին պարապմունքների ժամանակ շատ քիչ էինք՝ մոտ 5-6 հոգով: Հետո երգչախմբի գործունեության մասին սկսեցինք տեղեկացնել մեր ընկերներին, դասարանցիներին ու այժմ մեր երգչախումբը 20 հոգուց է բաղկացած: Կարծում եմ՝ հիանալի փաստ է: Այս մի քանի ամիսների ընթացքում յուրացրել ենք ու նույնիսկ մարմարյա սրահում հասցրել ենք կատարել մի քանի երգեր: Միշտ ստացել ենք բարձր գնահատական հանդիսատեսի կողմից՝ մեր աշխատանքի համար: Շատ մեծ հաճույքով ու նորանոր հաջողությունների հույսով եմ գնում երգչախմբի բոլոր պարապմունքներին: Երգչախմբում անցկացրած ամեն մի ժամը հիանալի հնարավորություն է երգելուդ ունակությունները զարգացնելու, հաճելի միջավայրում նոր երգեր սովորելու, կամ ուղղակի առօրյայից կտրվելու ու հանգիստդ երգելով անցկացնելու համար: Շատ շնորհակալ եմ ընկեր Լուիզային այսպիսի ջերմ մթնոլորտ ստեղծելու ու հիանալի պարապմունքներ անցկացնելու համար:

 

Նելլի Հարությունյան

 

 

 

 

60620_326291177493681_1886276045_nԲարև, ես Աննան եմ, 14 տարեկան եմ, սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրահամալիրում: Սիրում եմերաժշտությունը, սիրում եմ երգել և այդ պատճառով հիմա երգում եմ կրթահամալիրի մանկական երգչախմբում: Ինձ շատ է դուր գալիս երգչախմբում տիրող մթնոլորտը, և իհարկե խմբի ղեկավար`ընկեր Լուիզան: Ընկեր Լուիզան շատ ջանասիրաբար, համբերատար, սիրով աշխատում է մեզ հետ և դա վկայում է այն մասին, որ շուտով մենք մեծ առաջընթաց կունենանք:

 

Աննա Մկրտչյան

 

 

 

 

935076_378970828892487_1120606141_nՈղջույն ես Անին եմ : Սովորում եմ Միթար Սեբաստացի կրթահամալիրում:Սիրում եմ երգել բայց ոչ մի անգամ հնարավորություն չի եղել երգելու:Իսկ այժմ այդ հնարավորությունը կա մենք ունենք երգչախումբ,որը այդ տարի է բացվել բայց արդեն հասցրել է մի քանի անգամ հանդես գալ: Շատ եմ սիրում մեր երգչախումբը և իհարկե մեր երգչախմբի ղեկավար ընկեր Լուիզային: Ընկեր Լուիզայի շնորհիվ մենք սահուն քայլելով առաջ ենք գնում և հուսով ենք որ շատ շուտով նաև կհայտնվենք մեծ բեմերում:

 

Անի Մանուկյան

Advertisements
Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: